ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպացի դիտորդները «ժողովրդավարությանը հակասող» են համարում Բելառուսի ընտրությունները

Եվրոպացի դիտորդները «ժողովրդավարությանը հակասող» են համարում Բելառուսի ընտրությունները
13.10.2015 | 13:19

Բելառուսի նախագահի ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների 83 տոկոսը: Նախագահի պաշտոնը 21 տարի պահպանող Լուկաշենկոյից հետո երկրորդն է ընդդիմադիր Տատյանա Կորոտկևիչը: Նա ստացել է 4 տոկոս ձայն և եռօրյա ժամկետում պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքը: ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի դիտորդները «ժողովրդավարությանը հակասող» են որակել Բելառուսի ընտրությունները: Դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հասթեդը հայտարարել է. «Ակնհայտ է, որ Բելառուսը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իր պարտավորությունը կատարելու նպատակով»։
Դիտորդները չեն կարողացել տեսանելի հեռավորությունից հետևել ձայների հաշվարկին, մինչդեռ Լուկաշենկոն հայտարարում էր. «Ամենը, ինչ ընտրությունների նախօրեին ուզում էր տեսնել Արևմուտքը, խոստովանում եմ անկեղծորեն, մենք արեցինք: Ամեն ինչ»։ Ընտրություններից դժգոհել են նաև տեղական կազմակերպությունները: «Իրավապաշտպաններ հանուն արդար ընտրությունների» կազմակերպության գնահատմամբ, ընտրությունները հակասում են Բելառուսի օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին: «Հերթական անգամ բելառուսական ընտրությունների ժամանակ չկա վստահություն հանձնաժողովի հրապարակած տվյալների նկատմամբ»,- գնահատել է Բելառուսի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ալեգ Գուլագը: «Հանուն արդար ընտրությունների» շարժման համակարգող Վիկտոր Կորնիենկոն պնդել է՝ թափանցիկ չէ ընտրական գործընթացը՝ սկսած հանձնաժողովների ձևավորումից, որոնց կազմում չկան անկախ անդամներ, վերջացրած քվեաթերթիկների հաշվարկով: «Ցինիկ կեղծարարություն, թատրոնի ցինիկ բեմադրություն է այն, ինչ իշխանությունները ներկայացնում են իբրև ազատ և արդար ընտրություններ, իբրև ընտրված իշխանություն։ Դրանք Բելառուսի բոլոր քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներ են»,- ասել է «Ընտրական իրավունք» շարժման ներկայացուցիչ, Բելառուսի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Վիտալի Ռիմաշևսկին:
Քվեարկությունից հետո Լուկաշենկոն վերահաստատել է Ռուսաստանի հետ սերտ կապերը պահպանելու մտադրությունը. «Դա եղբայրական և մեզ ամենամոտ երկիրն է, կարող եք չկասկածել»,- ասել է նա և ավելացրել. «Եթե Արևմուտքը ձգտում է վերականգնել հարաբերությունները մեզ հետ, ոչ ոք և ոչինչ չի խանգարի»։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.