ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելը գնում է Էրդողանին փրկելո՞ւ

Մերկելը գնում է Էրդողանին փրկելո՞ւ
13.10.2015 | 13:25

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 17-ին, աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Թուրքական «rotahaber» լրատվական կայքը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Շեյբերտին, հայտնում է, որ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Կանցլերի այցի օրակարգում Սիրիայի զարգացումներն են, փախստականների հարցը և ահաբեկչության դեմ պայքարը:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.