ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայի հարցով բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Դմիտրի Մեդվեդևը

Սիրիայի հարցով բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Դմիտրի Մեդվեդևը
14.10.2015 | 10:38

Սիրիայի հարցով բարձր մակարդակի բանակցություններում Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դա պետության ղեկավարի ընտրությունն է»,- ասել է նա: Ծրագրվում է բանակցություններն անցկացնել ԱՄՆ-ի մասնակցությամբ: Պեսկովի խոսքով, Ռուսաստանը կներկայացնի Մեդվեդևը, քանի որ բանակցություններում ԱԳ նախարարից բարձր պաշտոնյա է անհրաժեշտ:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.