«Սիրիայում անցումային փուլ է անհրաժեշտ երկրում քաղաքական կարգավորման հասնելու համար»,- Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը համաձայն է, որ Սիրիային քաղաքական լուծում է անհրաժեշտ, սակայն Ադել ալ-Ջուբեյրը ասել է, որ Էր-Ռիյադը դեմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությանը սիրիական հակամարտության կարգավորման որևէ գործընթացի։ Անդրադառնալով Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ շփումներին՝ ալ –Ջուբեյրը նշել է, որ Սաուդյան Արաբիան «փորձում է Մոսկվային համոզել, որ պետք է Ասադին բացառել սիրիական հակամարտության հանգուցալուծման ցանկացած սցենարից»: