ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը պետական այցով Ղազախստանում է

Պուտինը պետական այցով Ղազախստանում է
15.10.2015 | 20:04

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում քննարկում են երկկողմ հարաբերություններին ու ԵԱՏՄ-ի զարգացման հարցեր՝ այս թեմաներն է առաջարկել Պուտինը Նազարբաևին՝ նեղ կազմով հանդիպման ժամանակ։ ՌԴ նախագահը երկու երկրների համագործակցությունը բնորոշել է ոչ միայն վստահելի, այլև դաշնակցային բոլոր առումներով։ Այդ հարաբերությունների մակարդակը և բնույթն ընդգծում է պետական այցի կարգավիճակը, որով ինքը ժամանել է Ղազախստան։ Պուտինը համաձայնել է, որ համաշխարհային տնտեսության ու երկու երկրների տնտեսությունների համար դժվարին ժամանակներ են, սակայն նշել է, որ Ղազախստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ռուբլով արտահայտված, աճ է արձանագրում։ ՌԴ նախագահի խոսքով, երկու երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստում է նաև ԵԱՏՄ-ը։ «Մենք արդեն տեսնում ենք մեր շատ գործընկերների կողմից առաջարկներ տնտեսական միությունների միջև հարաբերությունների զարգացման առումով, նրանք ցանկություն են հայտնում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձևաչափերով»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ այս բոլոր հարցերը լինելու են իրենց քննարկման առարկան։ Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը եղել և մնում է Ռուսաստանի ամենամոտ, հուսալի հարևանը։ Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ Ղազախստանի նախագահը նշել է. «Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք»։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ