ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայի բանակը Հոմս նահանգում լայնամասշտաբ գործողություն է սկսել

Սիրիայի բանակը Հոմս նահանգում լայնամասշտաբ գործողություն է սկսել
15.10.2015 | 20:06

Սիրիական բանակը Հոմս նահանգի հյուսիսում և հյուսիս-արևելքում լայնամասշտաբ գործողություն է սկսել «ահաբեկչական խմբավորումների» դիրքերի և բազաների դեմ՝ նախապես հզոր օդային և հրետանային հարվածներ հասցնելով՝ հաղորդում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ