ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանական «Sadid» արդյունաբերական խումբը նախատեսում է Հայաստանում քամու էլեկտրակայաններ կառուցել

Իրանական «Sadid» արդյունաբերական խումբը նախատեսում է Հայաստանում քամու էլեկտրակայաններ կառուցել
15.10.2015 | 20:10

Իրանական «Sadid» արդյունաբերական խումբը նախատեսել է Հայաստանում քամու էլեկտրակայաններ կառուցել՝ հայ-իրանական գործարար ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության տնօրենի տեղակալ, ընկերության զարգացման հարցերով պատասխանատու Ամիր Հոսեյն Կավեն։ Նրա խոսքով, իրենք արդեն 4 տուրբին են ուղարկել Հայաստան՝ կայանի համար, որը քամու ուժով է աշխատում։ Ամիր Հոսեյն Կավեի խոսքով, նախատեսված է առաջիկա 2 տարում տուրբինների քանակն ավելացնել ևս 70-ով. դրանց հզորությունը կլինի մոտ 50 մեգավատտ։ «Երկու երկրների միջև համաձայնագրեր են ստորագրվել։ Մենք ակնկալում ենք, որ մեզ կաջակցեն, որովհետև մեր ընկերությունը մասնավոր է և Իրանի ու Հայաստանի կառավարությունների աջակցության կարիքն ունի։ Մենք հովանավորներ ունենք արտասահմանյան ներդրումների համար։ Մենք ուզում ենք, որպեսզի մեզ օրենքով օգնեն իրականացնելու մեր ծրագիրը»,- նշել է իրանական «Sadid» արդյունաբերական խմբի տնօրենի տեղակալը։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ