ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով միջանցքի ստեղծման ուղղությամբ

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով միջանցքի ստեղծման ուղղությամբ
16.10.2015 | 11:58

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով, այնտեղից էլ Բուլղարիա տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ:
«Սա կարևոր է նաև Հայաստանի համար, որ ելք չունի դեպի ծով և կարող է օգտագործել այդ միջանցքը Պարսից ծոց դուրս գալու համար: Մենք նույնպես կարող ենք օգտագործել այդ միջանցքը՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքները, դուրս գալու Սև ծով»՝ ասել է Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահմադ Ախունդին, որ Հայաստանում էր Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում: «Այս նպատակով քառակողմ համագործակցության մասին է խոսվել՝ Իրան, Հայաստան, Վրաստան և Բուլղարիա»,- հավելեց Ախունդին: Հայկական կողմի հետ քննարկվել են նաև երկու երկրները կապող ավտոմայրուղու վերանորոգման և երկաթգծի կառուցման հարցերը: «Մենք վստահեցրինք հայկական կողմին, որ կկառուցենք մեր հատվածը, երբ Հայաստանը կառուցի երկաթուղու իր մասի առնվազն մեկ երրորդը»,- նշեց Իրանի տրանսպորտի նախարարը:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ