Հակակոռուպցիոն բյուրոյի դիմակավորված անձինք Մոլդովայի խորհրդարանում ձերբակալել են նախկին վարչապետ, լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադ Ֆիլատին՝ կադրերը ցուցադրել են հեռուստատեսությամբ: Ձերբակալությունից րոպեներ առաջ նա զրկվել էր անձեռնմխելիությունից: Իրավապահները քրեական հետապնդում են սկսել նախկին վարչապետի նկատմամբ հայտնի գործարարից 250 միլիոն դոլարի կաշառք վերցնելու և բանկերից 1,5 միլիարդ դոլարի անհետացման հնարավորություն ընձեռելու կասկածանքով: Ավելի վաղ ցուցարարները փակել էին Քիշնևի խաչմերուկները՝ պահանջելով նախկին վարչապետի ձերբակալությունն ու գործող իշխանությունների հրաժարականը: