ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒկրաինան, Եգիպտոսը, ՈՒրուգվայը, Սենեգալը և Ճապոնիան ընտրվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ

ՈՒկրաինան, Եգիպտոսը, ՈՒրուգվայը, Սենեգալը և Ճապոնիան ընտրվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ
16.10.2015 | 12:01

ՈՒկրաինան, Եգիպտոսը, ՈՒրուգվայը, Սենեգալը և Ճապոնիան 2016-2017 թվականների համար ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ: Քվեարկության ընթացքում բոլորը ստացել են ասամբլեային ներկա 193 երկրների պատվիրակությունների 2/3-ի անհրաժեշտ աջակցությունը: Եգիպտոսը ստացել է 179 ձայն, Սենեգալը` 187, ՈՒրուգվայը` 185, Ճապոնիան` 184, ՈՒկրաինան՝ 177: 2016-ի հունվարի մեկից հինգ երկրներ ՄԱԿ-ի ԱԽ-ում կփոխարինեն Չադին, Նիգերիային, Լիտվային, Չիլիին ու Հորդանանին, որոնց երկու տարվա ժամկետը կավարտվի, և կմիանան Անգոլային, Վենեսուելային, Իսպանիային, Մալայզիային ու Նոր Զելանդիային, որոնց լիազորությունները կավարտվեն 2016 թվականին վերջին:
ՄԱԿ-ի ԱԽ-ն կազմված է 15 անդամ երկրից: Հինգ երկրներ` Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան այնտեղ ներկայացված են մշտական անդամի կարգավիճակով, իսկ մնացած 10-ը տարեկան համալրվում են կիսով չափ:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ