ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն պարզաբանել է՝ ինչու է մերժել ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը

ԱՄՆ-ն պարզաբանել է՝ ինչու է մերժել ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը
16.10.2015 | 12:01

Ամերիկյան վարչակազմն անհրաժեշտություն չի տեսել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության հետ շփման համար, քանի որ չի կարծում, որ Ռուսաստանը կառուցողական ներդրում է ունենում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։ «Այդ պատվիրակության նպատակը ռազմական համագործակցությանը նպաստելն էր և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համակարգումը։ Անկեղծ ասած՝ մենք ասել ենք, որ հետաքրքրված չենք, քանի դեռ Ռուսաստանը չի ձգտում կառուցողական ներդրում ունենալ ԻՊ-ի դեմ պայքարի մեր ջանքերում»,- ասել է նա ճեպազրույցում։ Էռնեստը հայտարարել է, թե Ռուսաստանը Սիրիայի հարցում իր պլաններն ունի, որ իրականացնում է միայնակ: Խոսելով ռուսական առաջարկի մասին՝ ԱՄՆ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ, Էռնեստն ասել է, որ այդ առաջարկը չեն ընդունել ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի 65 անդամներն էլ։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանն իր գործողությունները համակարգում է միայն Իրանի ու Դամասկոսի հետ։ «Այնպես որ ես զարմացած չեմ, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է իր վարչապետին ուղարկել ԱՄՆ՝ փորձելու մեզ համոզել միանալ Սիրիայում ՌԴ-ի միակողմանի գործողություններին։ Սակայն մենք դրան չենք գնա: Մենք պատրաստ էինք ողջունել Ռուսաստանի կառուցողական ներդրումը, որը կդառնար ԻՊ-ի դեմ միջազգային պայքարի մասը։ Սակայն Ռուսաստանն այլ պլաններ ունի»,- ասել է նա։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ