ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աֆղանստանում դրությունը փխրուն է, վատթարացման վտանգ կա

Աֆղանստանում դրությունը փխրուն է, վատթարացման վտանգ կա
16.10.2015 | 12:02

ԱՄՆ-ը կսառեցնի հաջորդ տարի նախատեսված Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և 2016-ի ավարտից հետո այնտեղ կթողնի մոտ 5,5 հազար զինվորներ` կապված «երկրում փխրուն դրության հետ»՝ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքերով` մոտ 9,8 հազար զինվորականներ, որոնց նախատեսվում էր դուրս բերել հաջորդ տարվա սկզբին, «երկրում ներկա կլինեն հաջորդ տարվա մեծ մասը»: 2016-ից հետո ԱՄՆ-ը «փոքր քանակությամբ բազաներում կպահպանի 5500 զինվորականների», ասել է Օբաման` հստակեցնելով, որ խոսքը Բաղրամի, Ջելալաբադի և Քանդագարի մասին է: «Աֆղանական ուժերը նախկինի պես այնքան ուժեղ չեն` ինչպես պետք է լինեն: Աֆղանստանում դրությունը փխրուն է, վատթարացման վտանգ կա»,- հավելել է նա:
«Թալիբանն ընդլայնել է երկրում իր ազդեցությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ