Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով՝ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը։ «Մեր պետությունները դարեր շարունակ եղել են մեկ քաղաքակրթության մեջ և մենք նոր հարաբերություններ, կապեր հաստատելու խնդիր չունենք, պարզապես պետք է խորացնենք: Այս հանգամանքը ավելի է հեշտացնում մեր աշխատանքը: Մեր շահերը փոխադարձ են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գործարար հարաբերություններում: Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով: Իսկ Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ, Սև ծով»,- ասաց ԻԻՀ տրանսպորտի և ճանապարհների նախարարը: