ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ ղեկավարները կսահմանափակեն փախստականների մուտքը Եվրոպա

ԵՄ ղեկավարները կսահմանափակեն փախստականների մուտքը Եվրոպա
17.10.2015 | 12:13

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքով՝ Անկարային տրամադրվելիք օգնության չափը կքննարկվի Թուրքիայի իշխանությունների հետ, իսկ վիզային ռեժիմի պարզեցման հարցը կարագացվի։ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «զգուշավոր լավատեսությամբ է մոտենում» ձեռք բերված համաձայնությանը։ Թուրքիայում ապաստանել է մոտ երկու միլիոն փախստական, հիմնականում՝ Սիրիայից։ Թուրքիան դիմել էր Եվրամիությանը 3 միլիարդ եվրո օգնություն ստանալու համար, որոնք կուղղվեն փախստականների կենտրոններին։ Թուրքիան նաև խնդրել էր դյուրացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել Շենգենյան գոտու երկրներ։ Այս տարի մոտ 600 հազար միգրանտներ են ժամանել Եվրոպա։ Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ մեծ մասը Եվրոպա է հասել Թուրքիայով։

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ