ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիգրան Սարգսյանը կնշանակվի ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ

Տիգրան Սարգսյանը կնշանակվի ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ
17.10.2015 | 12:19

2016-ի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը անցնելու է Հայաստանին, իսկ ԵԱՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ այժմ Հայաստանի դեսպանն է ԱՄՆ-ում՝ հայտարարվել է Ղազախստանում կայացած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում: «Մենք որոշում ընդունեցինք, թե փետրվարի 1-ից՝ Ռուսաստանից հետո, ով է լինելու, Վիկտոր Խրիստենկոյից հետո ով է գլխավորելու մեր հանձնաժողովը»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին. «Ասացեք, խնդրեմ, Հայաստանի ներկայացուցչի անուն-ազգանունը»: «Սարգսյան Տիգրան Սուրենովիչ, ՀՀ նախկին վարչապետը»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Տիգրան Սարգսյանի թեկնածությանը: «Նրա թեկնածությունը պաշտպանել է Ռուսաստանի նախագահը, որ նրա հետ աշխատել է: Ասում են շատ փորձառու, զարգացած մասնագետ է»,- նշել է Բելառուսի նախագահը: Ներկա պահին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոն է, իսկ ԵԱՏՄ-ում այժմ նախագահում է Բելառուսը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին՝ Մոսկվայում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչ այդ կձևավորվի 10 անդամներից կազմված հանձնաժողովը՝ յուրաքանչյուր երկրից երկու անդամ կնշանակվի:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.