Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի միջամտությունը «չի փրկի» Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Օլանդն ընդունել է, որ Մոսկվայի միջամտությունը կարող է համախմբել Ասադի ռեժիմի աջակիցներին, սակայն նա վստահ է՝ «Բաշարը չի կարող լինել այդ երկրի ապագան», «անհրաժեշտ է հնարավորինս արագ հասնել Սիրիայում իշխանության փոխանցմանը»: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել դադարեցնել քաղաքացիական անձանց ռմբակոծությունները: «Ցավում եմ, որ ռուսական օդուժի հարվածները չեն նպաստում ահաբեկչության դեմ պայքարին», - ասել է Ֆրանսուա Օլանդը