ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան առաջընթաց է արձանագրել Սիրիայում և այլ երկրներում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիայի ընդլայնման հարցում: Նա ասել է, որ Մոսկվան կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հորդանանի, Իսրայելի հետ և քննարկել այդ երկրների հետ ահաբեկչության դեմ ուղղված հնարավոր գործողությունները: Պուտինը գոհունակություն է հայտնել ռուսական օդուժի հարվածների վերաբերյալ, որոնք, իր պնդմամբ, ուղղված են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման օբյեկտների դեմ, այդ ավիահարվածների ընթացքում ոչնչացվել են բազմաթիվ հրամանատարական կետեր և հարյուրավոր իսլամիստ ահաբեկիչներ: