ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին` ջիհադականների մուտքը կանխելու համար

Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին` ջիհադականների մուտքը կանխելու համար
17.10.2015 | 12:24

Թուրքիան սկսել է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին` փակելու ջիհադականների մուտքը, սակայն ոմանց կարծիքով` այդ քայլը չափազանց ուշացած է արդյունավետ լինելու համար: Daily Mail-ի հաղորդմամբ` բարձր անվտանգության սահմանային ցանկապատ կառուցելու մտադրության մասին Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Առինչը հայտարարել էր հուլիսին` Սուրուչ սահմանամերձ քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 3 օր անց, որին 32 մարդ էր զոհ գնացել: Ծրագիրը ներառում է 800 կմ ձգվող բետոնե պատի, մետաղյա փշալարերի տեղադրումն ու պարեկային ճանապարհի կառուցումը: Սահմանին նաև անօդաչուներով շուրջօրյա հսկողություն կսահմանվի:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ