ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Հակամարտություններով լի աշխարհում հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքը անկախ պետականությունն է»

«Հակամարտություններով լի աշխարհում հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքը անկախ պետականությունն է»
17.10.2015 | 12:27

Փարիզի Petit Palais թանգարանում հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելությունը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հրավերով միջոցառմանը մասնակցել են հազարավոր հյուրեր՝ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հարյուրից ավելի պատգամավորներ, սենատորներ, տեղական մարմինների ղեկավարներ, Հայաստանի և Արցախի բարեկամ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Եվրոպական հարցերով պետնախարար Առլեմ Դեզիրը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Ժան Պոլ Հյուշոնը։ Դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ընդունել են բարձրաստիճան հյուրերին: ՀՀ դեսպանը հանդես է եկել Ազգային տոնի պաշտոնական ուղերձով. «Խորհրդանշական այս տարում, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, անկախության օրը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում: Այն ցեղասպանության զոհերին և Եղեռնը վերապրած մեր բոլոր նախնիներին ուղղված հայտարարության օրն է. «Մեզ ուզում էին բնաջնջել, վերացնել աշխարհի քարտեզից, բայց մենք մնացինք կանգուն: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ մենք ունենք անկախ, ինքնիշխան Հայաստան և սեփական պատմությանն ու արմատներին հավատարիմ ժողովուրդ սփռված ողջ աշխարհով»:
«Մենք վստահ ենք, որ հակամարտություններով և վտանգներով լի ներկայիս աշխարհում, հայ ժողովրդի ապագայի միակ իրական երաշխիքը ինքնիշխան ու անկախ պետականությունն է: Սա է մեր անկախության գլխավոր նպատակը:
Լինելով մարդկության դեմ հանցագործության զոհ՝ հայ ժողովուրդն իր պարտքն է համարում մշտապես լինել հանուն մարդկության մղվող պայքարի առաջին գծում: Լինել բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն արդարության, խաղաղության, մարդկային արժեքների, համընդհանուր ազատությունների և իրավունքների. ահա մեր Անկախության մյուս կարևորագույն նպատակը: Լինել անկախ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու գործին լիակատար մասնակցություն ունենալու համար. սա մեծ հավակնություն է մեր երիտասարդ հանրապետության համար, բայց և բարոյական պարտավորություն հայերի պես հինավուրց ժողովրդի համար»: Հանդիսավոր ընդունելության պաշտոնական մասին հաջորդել է մշակութային ծրագիրը` ընդունելությանը մասնակցելու նպատակով Երևանից հատուկ ժամանած Մալխաս Ջազ Բենդի ելույթով:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ