ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               

Նոր սկանդալ Ադրբեջանում

Նոր սկանդալ Ադրբեջանում
18.10.2015 | 14:14

Էլդար Մահմուդովը հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնից՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով: Նա այս պաշտոնում էր 2004-ից: Ադրբեջանական haqqin.az -ը նշում է, որ նախարարի հեռացումից հետո, ձերբակալվել են ազգային անվտանգության նախարարության մի քանի աշխատողներ՝ Մահմուդովի հրամանով պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու կասկածանքով:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ