ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Մենք ողջունում ենք ցանկացած բարեփոխում, որը կհանգեցնի ավելի լավ կառավարման»

«Մենք ողջունում ենք ցանկացած բարեփոխում, որը կհանգեցնի ավելի լավ կառավարման»
18.10.2015 | 14:16

Եվրամիությունը ողջունում է ցանկացած բարեփոխում է, որը միտված է կառավարման ավելի լավ համակարգի ստեղծմանը՝ ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ, Եվրախորհրդարանում Բուլղարիայի պատգամավոր Անդրեյ Կովաչևն՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվող Սահմանադրական բարեփոխումներին. «Հայաստանը և առհասարակ տարածաշրջանը, բարեփոխումների կարիք ունեն, որոնք կապահովեն ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Մենք միշտ ողջունում ենք ցանկացած բարեփոխում, որը կհանգեցնի ավելի լավ կառավարման»:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ