ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի դեմ պատժամիջոցները կվերացվեն հունվարից

Իրանի դեմ պատժամիջոցները կվերացվեն հունվարից
19.10.2015 | 12:47

Բրիտանական Reuters գործակալության փոխանցմամբ՝ միջուկային գործարքից հետո Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կսկսվի հունվարի վերջից՝ Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Դա հաստատապես չի լինի հունվարի վերջից շուտ։ Ներկայումս հարցն այն է, որ Իրանը ցույց տա, որ կատարում է իր պարտավորությունները»։ Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պարտավորությունները կկատարի 2 ամսում։ ՄԱԳԱՏԷ-ն արդեն հաստատել է, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ