ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային

Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային
19.10.2015 | 12:48

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի արագացմանը՝ հաղորդել է Reuters-ը: Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել Գերմանիայի և Թուրքիայի միջև ազատ մուտքի ռեժիմի գործարկման հարցի շուրջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ երկրները դիտարկում են Թուրքիային 3 մլրդ եվրոյի հատկացման հավանականությունը Թուրքիայում սիրիացի փախստականներին տեղավորելու համար:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ