ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանն ու Մերկելը խոսել են փախստականների ճգնաժամի մասին

Էրդողանն ու Մերկելը խոսել են փախստականների ճգնաժամի մասին
19.10.2015 | 12:55

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հանդիպման ավարտին նրանք մամուլի ասուլիս են տվել: Anadolu գործակալությունը հաղորդել է, որ Մերկելը խոսել է փախստականների ճգնաժամից ու նշել, որ մինչ այժմ 2 մլն փախստական ընդունած Թուրքիան դժվարին պարտականություն է ստանձնել: «Թուրքիայի բեռը պետք է կիսել»,- ասել է նա:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ