ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թեհրանն ու Էր Ռիադը պետք է միավորվեն ահաբեկչության դեմ

Թեհրանն ու Էր Ռիադը պետք է միավորվեն ահաբեկչության դեմ
19.10.2015 | 12:57

Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է թողնեն քաղաքական տարաձայնությունները հանուն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի՝ ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Իրանի նպատակահարմարության խորհրդի նախագահ այաթոլլա Ալի Քաբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ հանդիպման ժամանակ։ «Այլ հարցերով երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունները չպետք է խանգարեն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քաղաքականության մշակմանը, որը կարող է պատուհասել ցանկացած պետության»,- ասել է նա։ «Քաղաքական տարաձայնություններն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջնական արդյունքում հանգեցրել են տարածաշրջանում ահաբեկչության։ Եթե այդ երկու մեծ իսլամական պետությունները համակարգեն իրենց ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, մյուս մուսուլմանական երկրները նույնպես կհրաժարվեն քաղաքական վեճերից և կմիավորվեն այդ համընդհանուր չարիքի դեմ պայքարում»,- ասել է նա։

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ