«Եվրոպական խորհուրդը հաստատել է օրենսդրական բազան՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները հանելու համար, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին»,-ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկ Մոգերինիի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի համատեղ հայտարարությունում՝ հաղորդել է Reuters-ը: Սահմանափակումները կհանվեն, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատի Թեհրանի կողմից իր միջուկային պարտավորությունները կատարելու փաստը: Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանձնարարել էր Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները հանելու գործընթաց սկսել: