ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին
21.10.2015 | 12:01

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին՝ հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եկող շաբաթ կգան տարածաշրջան՝ Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Միջնորդները հոկտեմբերի 26-ին կլինեն Երևանում, հոկտեմբերի 28-ին կժամանեն Ադրբեջան:
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վայրի և ժամանակի հարցում շտապել պետք չէ: Թող համանախագահները գան: Կա երկու ուղի՝ կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկով»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը և ամփոփել.«Ամեն դեպքում մենք սպասում ենք նրանց այցին»:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ