Փախստականների հոսքից Գերմանիայի պաշտպանության «գաղտնի» ծրագիրը, որը հրապարակել են մի խումբ պատգամավորներ քրիստոնեա-դեմոկրատական միությունից, Բեռլինի պատի ոգով է՝ գրում է բրիտանական Independent-ը: Գերմանիայի կանցլերի գլխավորած կուսակցության պատգամավորները առաջարկում են Գերմանիայի արևելյան սահմանի երկայնքով փշալարով պատնեշներ կառուցել: Ըստ պարբերականի՝ պատնեշները «չեն տարբերվում նրանցից, որոնք ապամոնտաժվել են բեռլինյան պատի անկումից հետո»: Մինչև հիմա Մերկելը մերժել է նոր սահմանային ամրությունների բոլոր պահանջները: Միաժամանակ, գերմանական սահմանների պաշտպանության նոր ծրագրին աջակցել է նրա կուսակցության 310 պատգամավորից 188-ը, նշում է պարբերականը: