«Ազերթաջ» գործակալության տեղեկություններով, Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ և նախարարի պաշտոնակատար է նշանակվել արդարարադատության փոխնախարար, Քրեակատարողական ծառայության պետ Մադաթ Գուլիևը:
Ադրբեջանական հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնը թափուր էր նախկին նախարար Էլդար Մահմուդովի` շաբաթ օրը անակնկալ պաշտոնանկությունից հետո: