Թուրքական Hurriyet Daily News-ը գրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Թուրքիա նաև հեգնական արձագանքների տեղիք է տվել:
Պատճառը եղել է Էրդողանը, հանդիպման ժամանակ նա և կանցլերը նստել են Օսմանյան կայսրության ժամանակների գահավորակներին: Թուրքիայի նախագահի գրասենյակը պարզաբանել է, որ Մերկելին գահին նստեցնելը ունեցել է «մշակութային ժառանգությանը տեր կանգնելու» նպատակ: