ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայոց ցեղասպանության ժխտումը` Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը խոչընդոտող հանգամանք

Հայոց ցեղասպանության ժխտումը` Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը խոչընդոտող հանգամանք
21.10.2015 | 12:16

Թուրքիան ԵՄ անդամակցության գործընթացը սկսել է տասը տարի առաջ, սակայն մնում է բավականին վիճելի թեկնածու՝ գրում է իսպանական Abc.es-ը` ներկայացնելով Թուրքիայի ԵՄ անդամակցությանը խոչընդոտող և նպաստող հանգամանքները:
Դեմ հանգամանքներ
Եվրոպայի մաս չէ: Թուրքիայի տարածքի մեծ մասը Անատոլիայի թերակղզում է, որը աշխարհագրական առումով ոչ թե Եվրոպայի, այլ Ասիայի մաս է կազմում:
Այլ մշակույթ: Բնակչության մեծամասնությունը իսլամ է դավանում, ինչը եվրոպականից տարբեր մշակութային ֆոն է ստեղծում: Եվրամիությունում քրիստոնեությունը մշակութային ժառանգության անբաժան մաս է կազմում, որն ընկած է ԵՄ ազատությունների և իրավունքների հիմքում:
Հայոց ցեղասպանության ժխտումը և մարդու իրավունքները: Անկարայի և Բրյուսելի միջև 10 տարի բանակցված փաստաթղթի գլուխներից միայն մեկն է փակվել, 14-ը դեռ բաց են, մասնավորապես` մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ: Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չի տալիս լիարժեք ազատություն քուրդ փոքրամասնությանը և չի հարգում խոսքի ազատությունը: Այս ամենի ֆոնին չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, որը Եվրամիության լիիրավ անդամ է:
Կողմ հանգամանքները
Մեծ շուկա: ԵՄ-ում տնտեսական անկման պայմաններում Թուրքիայի մուտքը նոր շուկա է առաջարկում` ավելի քան 71 մլն սպառողով, որը խթան կհանդիսանա միության տնտեսական վերականգնման համար:
Ներգաղթյալներ: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին թույլ կտա բացել սահմանը Անատոլիայի շրջանում, որով երկիրը կարող է Իրաքից և Սիրիայից եկող ավելի շատ փախստականների ընդունել:
Էկումենիզմ: Անկարան ներկայանում է որպես երջանիկ քաղաք, որտեղ քրիստոնյաներն ու մուսուլմանները կարող են գոյատևել կողք կողքի առանց դժվարության:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ