Հոկտեմբերի 22-ին՝ ժ. 12.00-ին, Ս. Սարգիս զորավարի տոնին ընդառաջ Գեղարվեստի պետական ակադեմիայում կազմակերպվում է հանդիպում ուսանողների հետ: Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականները ուսանողներին կներկայացնեն Ս. Սարգսի տոնի խորհուրդը, սրբի վարքը, տոնի առթիվ կազմակերպվող ամենամյա ցուցահանդես-մրցույթի պայմանները: Հանդիպման նպատակն է օգնել երիտասարդ ստեղծագործողներին մրցույթին մասնակցել թեմատիկ գործերով: Զրույցից առաջ բուհում Տնօրհնեքի կարգ կկատարվի: Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ արդեն երկրորդ անգամ տոնական ցուցահանդես-մրցույթներ են կազմակերպվում ստեղծագործական ուղղվածություն կամ բաժին ունեցող բուհերում և ուսումնական հաստատություններում: Ուսանողները մրցույթներում ներկայացնում են գեղանկարչության, գրաֆիկայի, դիզայնի աշխատանքներ և Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանանում են դրամական մրցանակների ու պատվոգրերի: