Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է գրել նախագահ Հասան Ռոհանիին՝ միջազգային միջնորդ վեցյակի հետ կնքված միջուկային գործարքի վերաբերյալ: Նամակը հրապարակվել է հոգևոր առաջնորդի պաշտոնական էջում։ Խամենեին հայտարարել է, որ հավանություն է տալիս Համատեղ գործողությունների ծրագրի իրականացման հարցով ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմանը՝ որոշակի պայմանների դիմաց: Ցանկացած դիտարկում, որով կառաջարկվի Իրանի դեմ գործող պատժամիջոցների փուլային վերացում, կքննարկվի որպես միջուկային համաձայնագրի խախտում, որը ձեռք էր բերվել 2015-ի հուլիսին Իրանի և միջազգային միջնորդ վեցյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի և Չինաստանի միջև։ Հոգևոր առաջնորդի նամակում ընդգծվում է, որ ցանկացած նոր պատժամիջոց՝ ցանկացած պատճառաբանությամբ, ներառյալ՝ մարդու իրավունքները, կհամարվի խախտում: