ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԴԱԻՇ-ն ու «Ջաբհաթ ալ-Նուսրան» բանակցում են միավորման շուրջ

ԴԱԻՇ-ն ու «Ջաբհաթ ալ-Նուսրան» բանակցում են միավորման շուրջ
22.10.2015 | 10:52

ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների զինյալները բանակցություններ են վարում միավորվելու համար` ասել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ ՊՆ ռադիոհետախուզությունը տեղեկություններ ունի երկու խմբավորումների բանակցությունների մասին, որոնք առնչվում են նրանց միավորմանը, սիրիական կառավարական զորքերի հարձակումը զսպելու համար։

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ