ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բայդենը չի հավակնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին

Բայդենը չի հավակնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին
22.10.2015 | 10:54

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Սպիտակ տան Վարդագույն այգում, նախագահ Բարաք Օբամայի ներկայությամբ հայտարարել է, թե չի հավակնում նախագահի պաշտոնին 2016-ի ընտրություններում։ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պայքարում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսը, Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ’Մելլին և Լինքոլն Չեֆին Ռոդ Այլենդից։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ