ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է. «Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել Ազիզ Աս Սաուդի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակել է Սիրիայի հակամարտության քննարկումը և ներկայացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ նախօրեին Մոսկվա կատարած այցի արդյունքները»։