ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քերին նորից ճանապարհ է ընկել

Քերին նորից ճանապարհ է ընկել
22.10.2015 | 17:12

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այցով մեկնել է Գերմանիա, Ավստրիա, Հորդանան և Սաուդյան Արաբիա՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ Բեռլինում Քերին հինգշաբթի կբանակցի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: ՈՒրբաթ Վիեննայում կհանդիպեն ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը և Քերին, որից հետո կսկսվեն համատեղ բանակցություններ քառակողմ ձևաչափով՝ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ: Ծրագրվում է, որ Վիեննայում 4 երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն «սիրիական և այլ հարցերի սպեկտր»: Ջոն Քերին Վիեննայից կմեկնի Հորդանան և Սաուդյան Արաբիա: Ամանում Քերին կհանդիպի նաև Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ