ԱՄՆ-ի իշխանությունները դժգոհ են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով ընդունվել է Ռուսաստանում՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։ «Մենք դիտարկում ենք սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառած Ասադի հանդիսավոր հանդիպումը որպես հակասող՝ հայտարարված ռուսական նպատակին, այն է՝ Սիրիայում քաղաքական անցում իրականացնելը»,- ասել է նա։