ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության վարկանիշը հասել է պատմական առավելագույնի՝ մոտ 90 տոկոսի: Տվյալները, որ հրապարակել է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը, վկայում են, որ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը նոր ռեկորդ է սահմանել՝ 89,9 տոկոս՝ այդպիսով գերազանցելով նախորդ ցուցանիշը՝ այս տարվա հունիսի դրությամբ 89,1 տոկոսը։ Վարկանիշի աճը, ըստ ռուս սոցիոլոգների, կապված է Սիրիայի իրադարձությունների, ռուսական ավիացիայի գործողությունների հետ: