ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակցությունների ժամանակ քննարկվել է ռուսական ավիացիայի և սիրիական ցամաքային ուժերի փոխհամագործակցության հարցը: Իվանովը չի բացառել, որ նրանք խոսել են Սիրիայում գալիք քաղաքական կարգավորման մասին: Նա նշել է Սիրիայում ցամաքային հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ուժերին. «Դա պետք է լինի սիրիական բանակը, քուրդ աշխարհազորայինները, ամեն ինչ կախված է փոխգործակցության մակարդակից: Առանց ցամաքային գործողության, որքան էլ ավիահարվածներ հասցվեն, հաջողության չես հասնի»,- ասել է Իվանովը: