Վիեննայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքում սիրիական ճգնաժամի կարգավորումն է: Նրանք հանդիպել են «Իմպերիալ» հյուրանոցում՝ փակ դռների հետևում: Բանակցություններին միանալու են Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրին և Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: