Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ սկսվել է «դավադրություն իշխանությունը զավթելու նպատակով» հոդվածով հետաքննությունը: «Հետաքննության շրջանակներում կկատարվեն բոլոր միջոցառումները և հետաքննական գործողությունները»՝ հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Լևան Իզորիան: Նա գործի մանրամասների վերաբերյալ ոչինչ չի հայտնել:
ՈՒկրաինական լրատվամիջոցները նախօրեին տեղեկացրել էին, որ Ստամբուլի օդանավակայանում հոկտեմբերի 22-ին հանդիպել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիան և իբր քննարկել են մոտակա օրերին Վրաստանում հեղաշրջում կատարելու պլանը` որպես աջակցություն Rustavi2 հեռուստաընկերությանը, որի գործը քննվում է դատարանում: