ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանրապետական կուսակցության անդամներին համեմատել է համացանցում ամենահայտնի կենդանիներից բարկացած կատվի (Grumpу Cat) հետ։ Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կին դեմոկրատների ֆորումի ընթացքում ելույթ ունենալով՝ նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների հոռետեսական ելույթներին։ «Ինչո՞ւ են հանրապետական գործիչներն այդքան բացասաբար տրամադրվում Ամերիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանք մշտապես զայրացած փիսիկի դեմքով են»,- ասել է Օբաման՝ համացանցային հայտնի մեմի պես ծամածռելով դեմքը։