ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինն իրեն «երկաթյա թևերով աղավնի» է անվանել

Պուտինն իրեն «երկաթյա թևերով աղավնի» է անվանել
25.10.2015 | 11:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովում պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին՝ իրեն բազե՞, թե՞ աղավնի է համարում, ասել է. «Ես աղավնի եմ, սակայն՝ շատ հզոր երկաթյա թևերով»։ «Կոմերսանտ»-ը հավելում է, որ պատասխանի ժամանակ «նախագահն անգամ թափահարել է ձեռքերը՝ ի ցույց դնելով իր թևերի բացվածքը»։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ