Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերթական սկանդալի մեջ է, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե որտեղ չարիք կա, իրենք հենց նրա կողքին են լինելու։ Դավութօղլուի խոսքերից հետո դահլիճում նստածները սկսել են ծափահարել։ Թուրքական լրատվական կայքերն ու սոցցանցերն արագ արձագանքել են հայտարարությանը։