ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արևմուտքը չպետք է հաճոյանա Թուրքիայի նախագահին

Արևմուտքը չպետք է հաճոյանա Թուրքիայի նախագահին
26.10.2015 | 10:12

Թուրքիայի նախագահին Արևմուտքի հաճոյանալը մեծ սխալ է, երբ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ պարոն Էրդողանը երկրում անկայունության գլխավոր պատճառն է՝ գրում է «The Washington Post»-ը: Հեղինակների խոսքով, հենց Էրդողանն է նպաստում երկրի բևեռացմանը: Նախագահը տգեղ արշավ է սկսել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ հունիսի ընտրություններից ի վեր, երբ կուսակցությունը խորհրդարանում հաղթեց կառավարությանը: Էրդողանը ռազմարշավ է սկսել քրդերի դեմ, որ օգուտ է ԻԼԻՊ-ի համար, որ Իրաքում և Սիրիայում պայքարում է քրդերի դեմ, իսկ նրանց սատարում է ԱՄՆ-ը: «Իսլամական պետությունը, հնարավոր է, պատասխանատու է HDP-ի ակցիաների ժամանակ երկու ահաբեկչությունների համար, ներառյալ՝ Անկարայի ակցիան, որն առնվազն 102 մարդու կյանք խլեց: Եթե այդ հարձակումներն ուղղված էին Էրդողանի և քրդերի միջև ավելի մեծ սեպ խրելուն, նրանց դա հաջողվեց»,- ասված է հոդվածում:
«The Washington Post»-ի փորձագետների կարծիքով, Էրդողանի բարեհաճությանը ձգտող արևմտյան առաջնորդները պետք է սպասեն ընտրությունների ավարտին, քանի որ, հարցման արդյունքների համաձայն, նրա կուսակցությանը կրկին չի հաջողվի մեծամասնության հասնել: «Թուրքիայի համար լավագույն արդյունքը կլիներ կենտրոնամետ կոալիցիոն կառավարության ստեղծումն ու Էրդողանի՝ բռնակալի հավակնություններից հրաժարումը: Եթե Թուրքիային չհաջողվի հաղթահարել երկրի ներքին բևեռացումը, չի կարողանա լուծել բազմաթիվ խնդիրներ ու Արևմուտքի համար հուսալի գործընկեր դառնալ»,- ամփոփել են հեղինակները:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ