ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պահպանողականները Ռուսաստանը համարում են Մեծ Բրիտանիայի համար վիթխարի վտանգ ներկայացնող պետություն

Պահպանողականները Ռուսաստանը համարում են Մեծ Բրիտանիայի համար վիթխարի վտանգ ներկայացնող պետություն
27.10.2015 | 11:15

Լոնդոնի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսություն փաստորեն գոյություն չունի, միայն մշակույթի ոլորտում է շարունակվում համագործակցությունը նախկին մակարդակով՝ The Times-ին ասել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն: Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունները դադարել են Սիրիայում ու ՈՒկրաինայում կոնֆլիկտների պատճառով: Յակովենկոն նշել է, որ մի շաբաթ առաջ Ֆորին օֆիսին ուղղված՝ Սիրիայում ԻՊ-ին հարվածներ հասցնելու համար հետախուզական տվյալների հարցմանը մերժում է ստացել: Երկրորդ խնդրանքը՝ աջակցել Սիրիայի ազատ բանակի հետ կապեր հաստատելուն՝ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով, նույնպես մերժվել է: Դեսպանը նկատել է, որ ուկրաինական ճգնաժամից հետո Լոնդոնում ՌԴ դեսպանատունը հարկադրված է եղել կրճատել աշխատակիցների թիվը՝ դիվանագետներին վիզաներ չտալու պատճառով: Ալեքսանդր Յակովենկոն մեղադրել է պահպանողական կուսակցությանը երկու երկրների հարաբերությունների վատացման մեջ: Նա հիշեցրել է, որ կուսակցության մանիֆեստում Ռուսաստանն անվանված է Մեծ Բրիտանիայի համար վիթխարի վտանգ ներկայացնող պետություն:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ