ԱՄՆ-ը Իրանին առաջին անգամ հրավիրել է սիրիական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված միջազգային կոնֆերանսի: «Մեզ համար կարևոր է, որ առանցքային գործընկերները մասնակցեն քննարկմանը»,- ասել է պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քրբին։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կընդլայնի իր ռազմաօդային գործողությունները Սիրիայում՝ կիրառելով ամերիկյան և կոալիցիոն լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ ու օդային ծանր տեխնիկա։