ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանական NIDA շարժումը հրաժարվել է ընտրություններից

Ադրբեջանական NIDA շարժումը հրաժարվել է ընտրություններից
28.10.2015 | 12:41

Ադրբեջանում NIDA շարժումը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին և հետ է կանչել իր առաջադրած թեկնածուներին: Շարժումը չի հավատում «ազատ և արդար ընտրությունների անցկացմանը» և համոզված է, որ «ընտրությունները հերթական անգամ կեղծվելու են, և ռեժիմը ձևավորելու է իրեն ծառայող խորհրդարան»։ «Ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելով՝ մենք նպատակ չէինք հետապնդում պատգամավորական մանդատներ ստանալ։ Մենք ցանկանում էինք նախընտրական 21-օրյա ժամանակաշրջանն օգտագործել բնակչության հետ շփվելու, ընտրողներին NIDA-ի հետ ծանոթացնելու, մեր ծրագրերն ու նպատակները մարդկանց բացատրելու, նրանց անհանգստությունները լսելու ու նրանց՝ փոփոխությունների համար պայքարելու կոչ անելու համար»,- նշված է նրանց հայտարարությունում:
Նախընտրական արշավի ընթացքում իշխանությունների պահվածքը ցույց տվեց, որ պատրաստ են ընտրություններն անցկացնել ավանդական սցենարով։ NIDA-ի առաջադրած թեկնածուներից գրանցվել էին միայն երկուսը։

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ