Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին «բռնապետ» անվանած Էսքիշեհիրի Անադոլու համալսարանի երկու ուսանողներին դատարանը անմեղ է համարել։ Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ երկու ուսանողներ համալսարանի շենքի վրա փակցրել էին պաստառ՝ նախագահ Էրդողանի նկարով և գրությամբ. «Բռնապետներին փողոցում են տապալում»։ Այս գրությունից հետո ուսանողների դեմ հետաքննություն է սկսվել՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Դատարանը որոշել է նրանց արդարացնել՝ շեշտելով, թե «բռնապետ» անվանելը քաղաքական քննադատություն է, ոչ թե վիրավորանք։